Երևան Օփեն. Անվանիները սկսեցին հաղթանակով

Շախմատի ակադեմիայում կայացան «Երևան օփեն» միջազգային մրցաշարի առաջին տուրի հանդիպումները: Նախօրեին կայացած մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին գտնվել ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը և Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայփարաշվիլին: Մրցաշարին մասնակցում են 137 շախմատիստներ:

Մեկնարկային տուրը հաջող էր հայ գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Ռաֆայել Վահանյանի, Սամվել Տեր-Սահակյանի, Հովհաննես Գաբուզյանի, Տիգրան Պետրոսյանի, Տիգրան Քոթանջյանի, Հովիկ Հայրապետյանի, Լևոն Բաբուջյանի և Դավիթ Պետրոսյանի համար, որոնք հաղթեցին իրենց մրցակիցներին: Հայ գրոսմայստերներից միակ պարտությունը կրեց Գևորգ Հարությունյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ