«Երևան օփեն». 26 շախմատիստներ 2-րդ հաղթանակները տոնեցին

Շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրում էլ հայ գրոսմայստերներից շատերը կրկին հաջող խաղացին: Մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին Զավեն Անդրեասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռաֆայել Վահանյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովիկ Հայրապետյանը, Դավիթ Պետրոսյանը և Արսեն Եղիազարյանը: Հայ գրոսմայստերներից միակ պարտությունը կրեց Հովհաննես Գաբուզյանը, ով առաջին տուրում հաղթել էր:  Իսկ Գևորգ Հարությունյանն անհաջող մեկնարկից հետո առաջին հաղթանակը տոնեց:

Մրցաշարում հանդես եկող օտարերկրացի գրոսմայստերներից հաջող են մեկնարկել իսրայելցի Տամիր Նաբատին, ռուսաստանցիներ Անտոն Դեմչենկոն և Պավել Սմիռնովը, բելառուս Ալեքսեյ Ալեքսանդրովը, հնդիկ Չանդա Սանդիպանը և ուկրաինացի Վիտալի Բեռնադսկին, որոնք ևս 2-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին: Ընդհանուր առմամբ 2 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ունեն 26 շախմատիստներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ