«Երևան օփեն». 10 շախմատիստներ պահպանեցին առաջատարի դիրքը

Շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան օփեն» միջազգային մրցաշարի 3-րդ տուրում ուշադրության կենտրոնում 26 առաջատարների միջև կայացած հանդիպումներն էին: Նրանցից 10-ին հաջողվեց 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնել ու 3 միավորով պահպանել առաջատարի դիրքը:

Առաջատարներից մեկը հայկական շախմատի անվանի վետերան Ռաֆայել Վահանյանն է, ով պարտության մատնեց ՖԻԴԵ-ի վարպետ Գրիգոր Դիլանյանին: Անվանիներից հետ չի մնում ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Վարդանյանը, ով 3-րդ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանին: Հովիկ Հայրապետյանն էլ սևերով հաղթեց Զավեն Անդրեասյանին, ով առաջին պարտությունը կրեց:

Հաճելի անակնկալ մատուցեց գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, ով հազվադեպ է մասնակցում մրցաշարերի: Նա հաղթեց մրցաշարի մասնակիցների մեջ ամենաբարձր վարկանիշն (2644) ունեցող իսրայելցի գրոսմայստեր Թամիր Նաբատիին: Արսենը ևս 3-րդ հաղթանակը տոնեց:

3-րդ հաղթանակները տոնած Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց Աշոտ Նադանյանին, Վահե Բաղդասարյանը՝ Կարեն Հովհաննիսյանին, Տիգրան Հարությունյանը՝ Դավիթ Խաչիկյանին:

Առաջատարների թվում են նաև ռուսաստանցի Պավել Սմիռնովը, բելառուս Ալեքսեյ Ալեքսանդրովը և ուկրաինացի Վիտալի Բեռնադսկին, որոնք առավելության հասան համապատասխանաբար Նորայր Թորոսյանի, Դավիթ Գևորգյանի և Մահդի Ղոլամիի նկատմամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ