Երբ Ջեկոն դուբլ էր ձևակերպում, նրան թալանում էին

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի տունը թալանել են՝ գրում է իտալական մամուլը:

Իտալիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Սասուոլոյի» դեմ հանդիպման ժամանակ կողոպտիչները ներխուժել են Ջեկոյի տուն ու այնտեղից գողացել մի քանի հարյուր եվրո և ապրանքով լցված պայուսակներ:

Այդ ժամանակ Ջեկոյի տանն են եղել նրա կինն ու երկու աղջիկները: Ֆուտբոլիստի կինը զանգահարել է ոստիկանություն: Բարեբախտաբար, ֆուտբոլիստի հարազատները չեն տուժել:

Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը Ջեկոն դարձավ դուբլի հեղինակ, իսկ «Ռոման» հաղթեց 3-1 հաշվով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ