Երբ Ինյեստան կավարտի ելույթները հավաքականի կազմում

«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոստովանել է, որ կարող է ավարտել ելույթներն ազգային հավաքականի կազմում ԱԱ 2018-ից հետո:

«Հուսով եմ՝ կկարողանանք ԱԱ 2018-ի մասնակցության ուղեգիր նվաճել: Մեր խումբը թույլ չէ: Դեռ երկու տարի կա: Հնարավոր է՝ Աշխարհի առաջնությունից հետո ավարտեմ կարիերաս հավաքականում: Ամեն դեպքում պետք է այսօրվա առաջադրանքներն ուսումնասիրել, ոչ թե մտովի այդքան հեռու գնալ»,- Mundo Deportivo-ն փոխանցում է Ինյեստայի խոսքը:

Նշենք, որ Իսպանիայի հավաքականն ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի G խմբում 3-րդ տուրից հետո առաջատարն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ