Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում

«Բարսելոնայի» հաջորդ գլխավոր մարզչի թեման ամենաքննարկվողներից մեկն է ֆուտբոլային Իսպանիայում: Կատալոնացիները հերքել են տեղեկատվությունը, թե թիմի հաջորդ մարզիչը լինելու է «Ատլետիկը» գլխավորող Էռնեստո Վալվերդեն: Ավելին, «Բարսելոնան» դեռ չի շտապում որոշում կայացնել:

«Նոր գլխավոր մարզչի հարցում մինչև մայիսի 29-ը ոչ մի նորություն չի լինի: Ակումբը որոշում կկայացնի միայն Իսպանիայի գավաթում իր վերջին խաղից հետո»,-«Բարսելոնայի» ներկայացուցչի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն հայտարարել է մրցաշրջանի ավարտին ակումբը լքելու մասին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ