ԵԱԱ. Հայաստանի 6 ներկայացուցիչ քառորդ եզրափակիչում են

Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Այսօր ռինգ են դուրս եկել Հայաստանի 3 պատվիրակ, որոնցից 2-ը հաղթել են իրենց մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

64 կգ քաշային Տոնի Գալստյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթել իրենց մրցակիցներին, իսկ 81 կգ քաշային Սոս Քոչարյանը պարտություն է կրել՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: 

Նշենք, որ Գուրգեն Մադոյանը հիանալի մենամարտ է անցկացրել, և արդեն երկրորդ ռաունդում մրցավարն ստիպված է եղել կանգնեցնել մարտը և հաղթանակը շնորհել մեր մարզիկին:

Այսպիսով՝ Հայաստանի 6 ներկայացուցիչներ քառորդ եզրափակիչում են: Ավելի վաղ 1/8 փուլում հաղթանակ էին տարել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Նշենք, որ 52 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պայքարն սկսելու է հենց քառորդ եզրափակիչից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ