ԵԱԱ. Հայ շախմատիստների ելույթներն 9-րդ տուրում

Կոսովոյում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Տեղի են ունեցել 9-րդ տուրի պարտիաները:

Գրոսմայստեր Արման Փաշիկյանը սև խաղաքարերով հաղթել է թուրք գրոսմայստեր Ալեքսանդր Իպատովին, Զավեն Անդրիասյանն սպիտակ քաղաքարերով ուժեղ է գտնվել ֆինլանդացի միջազգային վարպետ Միքայել Ագոպովից, իսկ Հովհաննես Գաբուզյանը սև խաղաքարերով հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչ Ավնի Էրմենիին:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանն իրենց պարտիաներն ավարտել են խաղաղ դաշինքով:

Հայ շախմատիստներից ոչ ոք 9-րդ տուրում պարտություն չի կրել:

9-րդ տուրից հետո 8 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուս գրոսմայստեր Էրնեստո Ինարկիևը: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը 6,5 միավորով կիսում են 4-13-րդ տեղերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ