ԵԱԱ. Սամվել Տեր-Սահակյանն ու Արման Փաշիկյանը հաղթանակ են տոնել

Կոսովոյում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Սամվել Տեր-Սահակյանն ու Արման Փաշիկյանը հաղթանակով են ավարտել իրենց պարտիաները:

Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել:

Հովհաննես Գաբուզյանը սև խաղաքարերով պարտվել է ուկրաինացի Վալերի Նևերովին:

6-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը 4,5 միավորով կիսում է 7-21-րդ հորիզոնականները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ