ԵԱԱ. Հայ շախմատիստների ելույթները 10-րդ տուրում

Կոսովոյում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Տեղի են ունեցել նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները:

Հայ շախմատիստներից պարտիաները հաղթանակով են ավարտել Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանն ու Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:

Միակ պարտությունը կրել է Հրանտ Մելքումյանը:

10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել ռուս Էրնեստո Ինարկիևը 8,5 միավորով: Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը 7 միավորով կիսում են 5-20-րդ տեղերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ