ԵԱԱ. Հայ շախմատիստների 5 հաղթանակները 8-րդ տուրում, որոնցից մեկը՝ թուրքի նկատմամբ

Կոսովոյում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Տեղի են ունեցել 8-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչների մեծամասնությունը հաղթանակով է ավարտել իր պարտիան: Ռոբերտ Հովհաննիսյանն սպիտակ խաղաքարերով առավելության է հասել ռուս Նիկիտա Վիտիուգովի նկատմամբ, Արման Փաշիկյանն սպիտակ խաղաքարերով հաղթել է ռուս Մաքսիմ Մատլակովին, Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով հաղթել է թուրք Բուրաք Ֆիրաթին, Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով առավելության է հասել ուկրաինացի Վիտալի Սիվուկի նկատմամբ, Հովհաննես Գաբուզյանն էլ սպիտակ խաղաքարերով հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչ Իմեյ Պրոկշային:

Միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել պարտիան հոլանդացի գրոսմայստեր Բենժամին Բոկի հետ:

Ցավալի պարտություն են կրել գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանն ու Զավեն Անդրիասյանը:

8-րդ տուրից հետո 7 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուս Էրնեստո Ինարկիևը: Ռոբերտ Հովհաննիսյանը 6 միավորով կիսում է 5-11-րդ տեղերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ