ԵԱԱ. Գուրգեն Մադոյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը կդառնան առնվազն բրոնզե մեդալակիր

Անապայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 պատվիրակներից 2-ը հաղթանակ են տարել՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, ով պայքարն սկսել է քառորդ եզրափակչից, մեկնարկային մենամարտում պարտություն է կրել:

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, ով երեկվա մենամարտում 4 նոկդաունի շնորհիվ ստիպել էր մրցակցի մարզիչներին արդեն 2-րդ ռաունդում հրաժարվել մարտից, այսօր առավելության է հասել իռլանդացի մարզիկի նկատմամբ: Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է Լիտվայի ներկայացուցչին:

Այսպիսով՝ մեր 2 մարզիկները, դուրս գալով կիսաեզրափակիչ փուլ, ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի ներկայացուցիչներից վաղը ռինգ դուրս կգան և կիսաեզրափակչի համար կպայքարեն 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 64 կգ քաշային Տոնի Գալստյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ