ԵԱԱ. Բարսեղյանը և Անտոնյանը չեն հաղթահարում 1/8 եզրափակիչը

Ֆրանսիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում այսօր պայքարում են ազատ ոճի ըմբիշները:

Հայաստանը ներկայացնող Հարությունը Բարսեղյանը, 1/16 եզրափակչում հաղթելով ղազախ ըմբիշին, 1/8  եզրափակչում գոտեմարտեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Իլման Մուխտարովի հետ:

Բարսեղյանը առաջին իսկ մրցափուլում սխալներ թույլ տվեց և մրցակցին նվիրեց 5 միավոր, իսկ 2-րդ մրցափուլում ֆրանսիացի մարզիկի հնարքը նրան վաղաժամ հաղթանակ պարգևեց (11-0):

50 քաշային կարգում հանդես եկող Արման Անտոնյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից: Հայ մարզիկը պայքարի մեջ էր դուրս եկել վրացի Ռոբերտ Դինգաշվիլիի հետ: Ըմբիշները ողջ գոտեմարտի ընթացքում հավասար պայքար էին վարում, սակայն Վրաստանը ներկայացնող մարզիկը վերջնամասում կարողանում է 4 միավորի առավելության հասնել և նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր(9-5):

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ