ԵԱԱ. 7-րդ տուր. Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեցին, Գաբուզյանը պարտվեց

Կոսովոյում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Տեղի են ունեցել 7-րդ տուրի պարտիաները:

Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել են իրենց մրցակիցներին: Հովհաննես Գաբուզյանը սև խաղաքարերով պարտվել է Կոսովոյի ներկայացուցիչ Նաիմ Սահտային:

Հայաստանը ներկայացնող մյուս շախմատիստներն այս տուրում խաղացել են ոչ-ոքի:

Նշենք, որ միմյանց դեմ են մրցել Մանուել Պետրոսյանն ու Արման Փաշիկյանը:

7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում են ռուս Էրնեստո Ինակիևն ու Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարան: Սամվել Տեր-Սահակյանը 5.5 միավորով կիսում է 3-8-րդ տեղերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ