ԵԱԱ. 5-րդ տուրում հայ շախմատիստները անպարտելի էին

Կոսովոյում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի 8 ներկայացուցիչներից ոչ մեկը չի պարտվել:

Հաղթանակներ են տարել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը:

Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Հովհաննես Գաբուզյանը իրենց պարտիաները ավարտել են ոչ ոքի:

5 տուրից հետո հայ շախմատիստներից 5-ը՝ Զավեն Անդրիասյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հրանտ Մելքումյանը հավաքել են 3,5-ական միավոր, ինչը 1 միավոր պակաս է առաջատարի ցուցանիշից: Մեր մյուս երեք շախմատիստներն ունեն 3-ական միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ