ԵԱ. Հայ ծանրորդը պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց

Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում 109 քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալ նվաճեց:

Պոկում վարժությունում Սիմոնը առաջին  և 2-րդ մոտեցումները հաջող  կատարեց՝ 181կգ.  և 184կգ. ծանրաձողերին համապատասխանաբար, սակայն 3-րդ մոտեցումը ձախողեց, երբ ծանրաձողի քաշը  185կգ. էր: Արդյունքում հայ ծանրորդը անձնական քաշով զիջեց Ռուսաստանը ներկայացնող մարզիկին և նվաճեց արծաթե մեդալ:

Նշենք՝ Ավստրիան ներկայացնող հայազգի մարզիկ Սարգիս Մարտիրոսյանը պոկում վարժությունուն բրոնզե մեդալ նվաճեց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ