ԵԱ. Հայ շախմատիստների արդյունքները 4-րդ տուրում

Կոսովոյի Գժակովո քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայաստանի ներկայացուցիչների հիմնական մասը պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սակայանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը: Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը պարտվեցին: Միակ հաղթանակը տոնեց Հրանտ Մելքումյանը:

Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ