ԵԱ. Անուշ Գրիգորյանը մեկնարկել է պարտությամբ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն այսօր իր առաջին մենամարտում պարտվել է Հոլանդիան ներկայացնող Ալիսիա Հոլզկենին:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի բաժինը տեղեկացնում է, որ մենամարտի ընթացքում Գրիգորյանն ունեցել է բացահայտ առավելություն, սակայն մրցավարները հաղթանակը շնորհել են հոլանդացի մարզուհուն:

«Ինչպես մեզ տեղեկացրեց Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Հարություն Նազարյանը, այս մենամարտում Անուշն ունեցել է բացահայտ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհել են հոլանդացուն: Մարզչի խոսքով` իրենց մարզիկի հաղթանակի կապակցությամբ զարմացած էին նույնիսկ հակառակորդի մարզչական անձնակազմի անդամները: Հավելենք, որ մենամարտը պետք է ուղիղ եթերում հեռարձակվեր Youtube-ում, սակայն մեկնարկից րոպեներ առաջ հեռարձակումն ընդհատվեց, այդ պատճառով չենք կարող հիմա հրապարակել մենամարտի տեսագրությունը»,- մասնավորապես գրված է հայտարարությունում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ