Յայա Տուրեն կշարունակի հանդես գալ «Մանչեսթեր Սիթիի» կազմում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալ Դմիտիյ Սելյուկը հայտարարել է, որ իր հաճախորդը կշարունակի ելույթները «քաղաքաբնակների» կազմում:

«Տուրեն կշարունակի կարիերան «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Նա կխաղա պայմանագրում մնացած մեկ տարին: Իսկ թիմը  չի ցանկանում նրան վաճառել մեկ այլ ակումբի:

Ես վստահ եմ, որ նա խաղաժամանակ կստանա ակումբի նորանշանակ մարզիչ Պեպ Գվարդիոլայի ղեկավարության ներքո, քանի որ նա միակն է, որ գիտի նրա մարզչական փիլիսփայությունը, մարզումների ընթացքը»,-նշել է Յայա Տուրեի գործակալ Դմիտրիյ Սելյուկը:

Ավելի վաղ Սելյուկը ակնարկում էր, որ աֆրիկացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ինտեր»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ