Յայա Տուրեն կհեռանա «Սիթիից», բայց ոչ Մանչեսթերից

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն, ով թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային ժամանումից հետո կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում, կարող է հեռանալ ակումբից:

Այս պատմության մեջ ամեն ինչ ավելի սրացավ, երբ իսպանացի մասնագետը չընդգրկեց Տուրեին ՉԼ-ի հայտացուցակում: Ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը իր հերթին հայտարարեց, որ կյանքը ցույց կտա, արդյոք Պեպը ճիշտ է վարվում, թե ոչ:

Եվ ահա ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Տուրեի ներկայացուցիչը բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» հետ: Անգլիական գրանդերը մտադիր են պայքարել Տուրեի տրանսֆերի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ