Յանա Եգորյան. «Երեք զինատեսակ ունենք. ընտրիր, որը հավանում ես»

Ռուսաստանի օլիմպիական հավաքականի անդամ, թրամարտիկ Յանա Եգորյանը, ով Ռիոյի Օլիմպիական խաղերում երկու ոսկե մեդալ նվաճեց, խոսել է իր հաջողության մասին:

«Անչափ հաճելի է, որ մարդիկ վերջապես կխոսեն սուսերամարտի մասին: Մարդիկ իմացան մեր մարզաձևի մասին, և հուսով եմ՝ իրենց երեխաներին կտանեն սուսերամարտի: Մենք երեք զինատեսակ ունենք. ընտրիր, որը հավանում ես:

Մենք տքնաջան աշխատել ենք, հավատացել ու շատ-շատ ենք ցանկացել. ահա թե ինչու հաջողվեց»,- Матч ТВ-ն փոխանցում է Եգորյանի խոսքը:

Ռիո 2016. Յանա Եգորյանի երկրորդ ոսկին

Հայազգի մարզուհին` Օլիմպիական չեմպիոն Ռուսաստանի հավաքականի կազմում

Յանա Եգորյան. «Հայ կին եմ և ուշադրությանը միշտ պատրաստ եմ»

Գեղեցկուհի. Ինչպիսին է Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը սպորտից դուրս (լուսանկարներ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ