Յանա Եգորյան. «Հայ կին եմ և ուշադրությանը միշտ պատրաստ եմ»

Ռուսաստանը Օլիմիպիական խաղերում ներկայացնող հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը, որը Ռիոյում երեկ նվաճեց Օլիմպիական ոսկին, “Р-Спорт”-ին տված հարցազրույցում կիսվել է իր տպավորություններով:

«Երջանիկ եմ, շատ էի աշխատում ու փորձում: Կարծես թե մարզումները զուր չեն անցել: Սա աննկարագրելի է:

Ես երեկ, վաղը և միշտ կլինեմ Եգորյան: Չնայած եթե ամուսնանամ… չէ, հիմա նույնիսկ ազգանունս չեմ փոխի, կմնամ Եգորյան:

Մենք դեռ առջևում թիմային մրցումներ ունենք և կփորձենք հաղթել դրանք»,-նշել է մարզուհին:

Եգորյանը պատմել է նաև իր ծնողների մասին:

«Մայրս տանն է նստած: Կատուներին է խնամում: Գիտեք, շատ կատուներ ունեմ և նրանց շատ եմ սիրում: Իսկ հայրս Երևանում է, նա ևս ուրախանում է և անհանգստանում: Ապրում եմ մայրիկիս և տատիկիս հետ»,-ավելացրել է Յանան:

Նորընծա Օլիմիպիական չեմպիոնը չի վախենում նաև չափազանց շատ ուշադրությունից:

«Չեմ ասի, որ հենց հիմա հարցազրույց եմ տալիս: Ինձ անընդհատ ասում են. «Դու ինչ-որ բան սխալ ես ասել այնտեղ»: Բայց ես հայ կին եմ և ուշադրությանը միշտ պատրաստ եմ»,-ավելացրել է Եգորյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ