Յան Րայթ. «Մոուրինյո վերջապես հանիր Մարսիալին հիմնական կազմից և նրա փոխարեն խաղադաշտ դուրս բեր Մխիթարյանին»

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Յան Րայթը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս վիճակի և Մոուրինյոյի տակտիկական սխալների մասին:

«Ինչու է Մոուրինյոն օգտագործում Ռեշֆորդին հարձակման եզրում: Նա հարձակվող է, նա ռմբարկու է: Նա հիանալի է շարժվում և իրացնում է իր պահերը: Դրա փոխրեն վերջինիս օգտագործում են եզրերում և նա «փտում» է այնտեղ:

Օգտագործեք Պոգբային 10 համարի դիրքում, իսկ Ռեշֆորդին հարձակման կենտրոնում և վերջապես խաղադաշտ դուրս բեր Մխիթարյանին: Դուք այնքան տաղանդավոր ֆուտբոլիստներ ունեք, նրանք կամ չեն խաղում իրենց դիրքերում կամ դուրս են մնում հիմնական կազմից:

Հիշեցնենք, որ այսօր ուշ երեկոյան կկայանա Եվրոպա լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեյենորդ» հանդիպումը: Ինչպես արդեն տեղյակ եք թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցելու է այդ խաղին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ