Յան Ռայթ.«Մանչեսթեր Յունայթեդից» կրկին սկսել են վախենալ»

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յան Ռայթը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ շատ արագ բարձրացել է նոր մակարդակի և վերականգնել է իր հավակնությունները` դառնալու Անգլիայի չեմպիոն:

«Այս հսկան երկար ժամանակ քնած էր, հետո գերիշխում էր անգլիական ֆուտբոլում երկու տասնամյակ, հետո նորից կորցրեց ուժը: Սակայն ես զգում եմ, որ «Օլդ Թրաֆորդում» կրկին ծնվում է ինչ-որ լուրջ բան: Եվ դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Պրեմիեր լիգայի մյուս թիմերի համար: Քչերն ունեն այնպիսի նվաճումներ, ինչպես Մոուրինյոն: Ես չեմ ասում, որ նրա ՄՅՈՒ-ն աննկատ կշրջանցի բոլոր մրցակիցներին, սակայն ոչ ոք այլևս չի կասկածում, որ այն կլինի լավագույն քառյակում: ՄՅՈՒ-ն կարողացավ անսպասելիորեն վերադառնալ բարձունք` հավաքելով աստղերին: Այս թիմից կրկին վախենում են»,-ասել է Ռայթը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ