Յակուբ Բլաշիկովսկի.«Հայաստանը կարող է մատուցել անակնկալ»

Քիչ առաջ Վարշավայում աշխատող VivaroNews.am-ի թղթակիցը մեծ ջանքերի գնով կարողացավ կարճատև հարցազրույց ունենալ Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկու հետ: Քանի որ հարցազրույցն արվել է բավական բարդ պայմաններում, կազմակերպիչները թույլ են տվել միայն զրույց առանց որևէ տեսախցիկի:

– Ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները Հայաստանի հետ խաղում:

– Իհարկե, ասել, որ մեզ հեշտ հանդիպում է սպասվում, սխալ կլինի: Անկախ նրանից, թե ինչ կարգավիճակով ու տրամադրությամբ է մոտեցել այս խաղին մեր մրցակիցը, չպետք է թերագնահատել: Հայաստանը վերջին տարիներին լուրջ աճ է գրանցել ու հիմա բարդ է լինելու:

– Դուք մասնակցել եք 9 տարի առաջ Երևանում կայացած խաղին, որում Հայաստանը հաղթել էր 1-0 հաշվով: Այդ տարիներից ի վեր շա՞տ է փոխվել Հայաստանի հավաքականը:

– Այդ պարտությունը բավական ծանր էր մեզ համար: Բոլորովին անսպասելի էր ձեր թիմի հաղթանակը: Մենք ամբողջ խաղին ունեինք մեծ առավելություն, սակայն ֆուտբոլում չի կարելի կորցնել կենտրոնացվածությունը ոչ մի վարկյան: Տուգանայինն այդ խաղում վճռեց ամեն ինչ: Ինչ վերաբերում է աճին, ապա իսկապես, 9 տարվա ընթացքում Հայաստանը հսկա քայլեր է կատարել դեպի առաջ ու այդ զարգացումը դեռևս ընթացքի մեջ է:

– Սպասու՞մ էիք, որ խաղադաշտում կհանդիպեք Հենրիխ Մխիթարյանին:

– Այո, մենք շատ լավ հարաբերությունների մեջ էինք Դորտմունդում: Հիշողությունները շատ շատ են: Ցավում եմ, որ Միկին չի մասնակցի այս հանդիպմանը: Նրա հետ խաղալը միայն ու միայն հաճույք է, որովհետև նա իսկապես մեծ պրոֆեսիոնալ է:

Նրա բացակայությամբ ու՞մ եք տեսնում Հայաստանի հավաքականի առաջատարի կարգավիճակում:

– Որևէ մեկին նշել չեմ կարող, միայն կասեմ, որ ցանկության դեպքում Հայաստանի հավաքականը կարող է մարտական կամք դրսևորել ու մեկ միասնական բռունցք դարձած մատուցել անակնկալ: Մենք պատրաստ կլինենք դրան:

Լեհաստան – Հայաստան. Դիմակայության պատմությունը (տեսանյութեր)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ