Խուանֆրանը բաց նամակ է գրել «Ատլետիկոյի» երկրպագուներին

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Խուանֆրանը բաց նամակ է գրել թիմի երկրպագուներին՝ անդրադառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ իր վրիպմանը:

«Այս նամակով ուզում եմ դիմել «Ատլետիկոյի» երկրպագուներին ու պատմել այն մասին, ինչ զգում եմ: Երբեք չեմ մոռանա ձեր խոսքերը, երբ եկել էի ներողություն խնդրելու: Իմ արցունքները ձեր դեմքով էին հոսում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության ու այն ամենի համար, ինչ անում եք այս ակումբը յուրահատուկ դարձնելու համար:

Երկու տարի առաջ, երբ մենք պարտվեցինք եզրափակիչում, ես ձեզ ասացի, որ մենք ևս մեկ անգամ եզրափակիչ դուրս կգանք: Հիմա ասում եմ, որ մեր ավագ Գաբին վաղ թե ուշ գլխավերևում է պահելու Չեմպիոնների լիգայի գավաթը, և մենք կտոնենք հաղթանակը միասին Նեպտունի(Սիբելես) շատրվանի մոտ: Անչափ սիրում եմ ձեզ»,- Խուանֆրանի խոսքն է փոխանցում թիմի պաշտոնական կայքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ