Խուան Վալերոնն ավարտում է մարզական կարիերան

«Լաս Պալմասի» կիսապաշտպան Խուան Վալերոնը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Ատլետիկի» դեմ տնային հանդիպումը Վալերոնի մարզական կարիերայում կլինի վերջինը՝ հաղորդում է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Վալերոնը «Լաս Պալմասի» կազմում է հանդես գալիս 2013 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման:

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը հավաքականի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ