Խուան Մատան և Ժոզե Մոուրինյոն համաձայնության են եկել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան համաձայնության է եկել թիմի գլխավոր մարզիչ ԺոզեՄոուրինյոի հետ այս մրցաշրջանում թիմում մնալու հարցում: Պորտուգալացու ժամանումից հետո, հստակ չէր Մատայի դերը «Կարմիր Սատանանների»-ի կազմում:

Daily Telegraph-ը գրում է, որ կիսապաշտպանը համաձայնվել է այն մտքի հետ, որ նա միշտ չի լինելու թիմի հիմնական կազմում, չնայած  որ մրցաշրջանի մեկնարկում արդեն ցույց է տվել իր ուժեղ կողմերը:

Բրիտանական պարբերականը նաև նշում է, որ Մոուրինոյի պլանների մեջ մտնում է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը, ով դեռ Պրեմիեր լիգայում առաջին րոպեներից խաղադաշտ դուրս չի եկել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ