Խորխե Վալդանո. «Երբ Մեսին շեղվում է, Ռոնալդուն «Ոսկե գնդակ» է ստանում

«Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կարծում է, որ այս տարի «Ոսկե գնդակ» կստանա մադրիդյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նա նաև համոզված է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին միշտ ունակ է գերազանցելու պորտուգալացուն:

«Այս պահին Ռոնալդուն «Ոսկե գնդակի» պայքարում բոլորին անցնում է: Նա անցած խաղաշրջանում շատ բանի է հասել իր թիմի հետ: Դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ, երբ Մեսին շեղվում է, Ռոնալդուն ծաղկում է և ստանում «Ոսկե գնդակ»,- Վալդանոյին մեջբերում է  A Bola-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ