Խորխե Սամպաոլի.«Անհրաժեշտ է 2 «Ոսկե գնդակ», մեկը` Մեսիի, մյուսը` մնացած ֆուտբոլիստների համար»

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին «Բարսելոնայի» դեմ հանդիպմանն ընդառաջ խոսել է Լիոնել Մեսիի մասին:

«Անհրաժեշտ է 2 «Ոսկե գնդակ», մեկը` Մեսիի, մյուսը` մնացած ֆուտբոլիստների համար: Իր հայտնվելուց ի վեր նա մյուսներից մի գլուխ բարձր է: Անհամեմատելին համեմատելու փորձերը միշտ էլ սխալ արդյունք են տալիս:

Նրան կանգնեցնելու միակ տարբերակն այն է, որ զրկես նրան գնդակը ստանալուց: Մեկ մարտավարություն անհրաժեշտ է «Բարսելոնայի», ևս մեկն էլ` Մեսիի դեմ»,-ասել է Սամպաոլին:

Նշենք, որ «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, 23:45-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ