Խորվաթիայի ընտրանու առաջատարը լքել է հավաքականի ճամբարը հոր մահվան պատճառով

Խորվաթիայի հավաքականի ավագ Դարիո Սռնան Թուրքիայի նկատմամբ հաղթանակից հետո լքել է թիմի ճամբարը և մեկնել տուն: Խաղի ժամանակ մահացել է ֆուտբոլիստի հայրը: Սռնան կմասնակցի հոր հուղարկավորությանը և ապա կվերադառնա` միանալու թիմին:

Խորվաթիայի հավաքականի հաջորդ խաղը հունիսի 17-ին է` Չեխիայի դեմ: Առայժմ հայտնի չէ` արդյոք նա կհասցնի վերադառնալ մինչև այդ խաղը և օգնել իր թիմին:

Սռնայի թիմակիցները հավաքականի պաշտոնական Instagram-ում համատեղ նկար են տեղադրել` ի աջակցություն իրենց ավագի:

Dragi kapetane, svi smo uz tebe i tvoju obitelj.

A photo posted by Hrvatski nogometni savez (@hns_cff) on

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ