Խորվաթ հարձակվողը գերազանցել է հեթ-տրիքների 18 տարվա վաղեմության ռեկորդը

«Դրանչիցե Դակովո» ակումբի հարձակվող Ստեպան Լուչիյանիչը հեթ-տրիքների նոր ռեկորդ է սահմանել` 3-ական գոլի հեղինակ դառնալով 5 խաղում անընդմեջ:

18 տարի շարունակ այս ռեկորդը պատկանում էր Ճապոնիայի հավաքականի հարձակվող Մասաշիյա Նակայամուին, ով «Յուբիլո Իվատա» ակումբի կազմում հեթ-տրիքի հեղինակ էր դարձել 4 խաղում անընդմեջ: Սակայն, «Զրյինսկի Դրենյե» ակումբի դեմ 10-0 հաշվով հաղթանակի գործում իր կարևոր դերն ունեցավ նաև Լուչիյանիչը` դառնալով խելահեղ ռեկորդի հեղինակ: Ֆուտբոլիստի տպավորիչ արդյունավետության շնորհիվ /20 գոլ/ թիմը մարզային առաջնությունում հաղթել է իր բոլոր 11 խաղերում և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Նշենք, նաև, որ ճապոնացի Մասաշիյա Նակայամուին դեռ պատկանում է ամենաարագ հեթ-տրիքի ռեկորդը. ֆուտբոլիստին 3.33 րոպե է պահանջվել 3 գոլ խփելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ