Խորեն Հովհաննիսյանն ու Սերգեյ Յուրանը հեռացել են «Միկայից»

Երևանի «Միկայի» նախագահ Խորեն Հովհաննիսյանն ու գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը հեռացել են զբաղեցրած պաշտոններից: Ակումբի ղեկավարումն ստանձնել է Արմեն Պետիկյանը, իսկ գլխավոր մարզչի պաշտոնը՝ Արմեն Շահգելդյանը:

«Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Խորեն Հովհաննիսյանն ազատվել է «Միկա» ակումբի նախագահի պաշտոնից: Ակումբի ղեկավարման պարտականությունները դրվել է գլխավոր տնօրեն Արմեն Պետիկյանի վրա: Փոփոխություն է տեղի ունեցել նաև մարզչական կազմում: Գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի փոխարեն մինչև ընթացիկ առաջնության ավարտն այդ պարտականությունները կկատարի Արմեն Շահգելդյանը»,- գրված է թիմի պաշտոնական հայտարարությունում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ