Խեսեն նոր ակումբ է ընտրել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խեսեի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ:

ՊՍԺ-ն արդեն սկսել է բանակցությունների վարել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Ինչպես հայտնում է L’Equipe-ն, ակումբի նորանշանակ մարզիչ Ունայ Էմերի համար Խեսեի ձեռք բերումը առաջնային նպատակ է:

«Այո, մենք դիտարկում ենք Խեսեի տրանսֆերը: Այդ տարբերակը հնարավոր է, սակայն այլ տարբերակներ ևս կան: Ես լավ գիտեմ Խեսեին: Նա հետաքրքիր և լավ ֆուտբոլիստ է»,-ասել է Էմերին:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «արքայական» ակումբը  իսպանացի հարձակվողին առաջարկել է երկարաձգել իր ներկայիս համաձայնագիրը, սակայն Խեսեն հայտնել է, որ մտադիր է հեռանալ:

«Լիվերպուլը» ևս հետաքրքրված է  23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն վերջինս հակված է ՊՍԺ տեղափոխությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ