Խեսե Ռոդրիգես. «Կփորձեմ գոլ խփել «Բարսելոնային», որպեսզի օգնեմ «Ռեալին» դառնալու չեմպիոն»

Մադրիդի «Ռեալի» նախկին և «Լաս-Պալմասի» ներկայիս հարձակվող Խեսե Ռոդրիգեսը խոսել է «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպումից իր սպասելիքների մասին:

«Ես ցանկանում եմ գոլեր խփել յուրաքանչյուր խաղում: Չեմ թաքցնի՝ այս անգամ առանձնահատուկ ցանկություն ունեմ աչքի ընկնելու, որպեսզի օգնեմ «Ռեալին» դառնալու չեմպիոն: Սակայն իմ նպատակն է լավ խաղալ և օգնել թիմիս հաղթանակ տոնել:

Ինչ վերաբերում է Մեսի-Սուարես-Նեյմար եռյակին, ապա նրանք հիանալի ֆուտբոլիստներ են: «Ռեալի» խաղացողները նույնպես շատ ուժեղ են, նույնիսկ նրանք, ովքեր մնում են պահեստայինների նստարանին: «Բարսելոնան» շատ լավ թիմ ունի, «Ռեալը»՝ նույնպես: Եթե ես ընտրություն կատարեի, ապա կնախընտրեի ուրիշների, ոչ թե Մեսիին, Սուարեսին և Նեյմարին: Նրանք փայլուն խաղացողներ են, բայց ես կընտրեի այլոց»,- ասել է Խեսեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ