Խերարդո Մարտինո.«Շատ ցավոտ է նորից պարտվել եզրափակչում»

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կիսվել է Ամերիկայի գավաթում Չիլիից տարած պարտությունից հետո իր տպավորություններով:

«Նորից եզրափակչում պարտվելը շատ ցավոտ է: Թիմը անհամբերությամբ սպասում էր այս խաղին, բայց մենք ոչինչ չունենք: Միակ բանը , որը կարևոր է եզրափակչում՝ արդյունքն է: Չիլիի հավաքականը հաղթեց 11 մետրանոցներով: Մի քանի պահեր կարելի է բացատրել ֆուտբոլի տեսանկյունից, իսկ մյուսները՝ միայն ճակատագրի: Մենք պետք է հաղթեինք կամ հիմնական, կամ լրացուցիչ ժամանակում: Հիմա մեզ մնում է  առաջ շարժվել:

Ապագայի մասին չարժե հիմա մտածել: Այս ամենը շատ ցավալի է, խաղացողները սրա  միջով շատ անգամ են անցնում: Ոչինչ չի խանգարել ֆուտբոլիստներին խաղի համար, նրանք դուրս էին եկել խաղալու և պետք է հաղթեին: Մենք կշարունակենք պայքարել,– ասել է Մարտինոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ