Խավիեր Մասկերանոն վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղի ժամանակ վնասվածք է ստացել (3-0): Կատալոնական ակումբի պաշտոնական թվիթերյան էջը գրում է, որ արգենտինացին վնասել է ծնկատակի կապանները և նրա ապաքինման համար կպահանջվի մոտ 1 շաբաթ:

Այսպիսով, Մասկերանոն բաց կթողնի Լա լիգայի առաջին տուրի «Բետիսի» դեմ հանդիպումը, որը տեղի կունենա օգոստոսի 20-ին: Նշվում է, որ վերջինիս կենտրոնում կփոխարինի Սամուել Ումտիտին, ով ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ էր տեղափոխվել «Բարսա»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ