Խամեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության համար մնացել է միայն Պերեսի համաձայնությունը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Կոլումբիացին և նրա գործակալ Ժորժե Մենդեշը վերջերս հանդիպել են «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և դժգոհություն հայտնել ֆուտբոլիստի՝ թիմում ունեցած դերի հետ կապված: Պերեսին ներկայացվել է առաջարկը, որը Խամեսը ստացել է Անգլիայից:

«Ռեալի» նախագահը Խամեսին և Մենդեշին հորդորել է սպասել մինչ մրցաշրջանի ավարտը, քանի որ թիմը լուրջ պայքար է մղում տիտղոսների համար, բայց 25-ամյա կիսապաշտպանն արդեն անձնական համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, պնդում է AS-ը՝ հղում կատարելով կոլումբիական RCN ռադիոկայանին:

Գործարքի ձևակերպման համար մնում է միայն Ֆլորենտինո Պերեսի համաձայնությունը: Խամեսը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում հանդես է գալիս 2014 թվականից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ կար տեղեկատվություն, որ «Ռեալի» կիսապաշտպաններից մյուսը՝ Գարեթ Բեյլը նույնպես մոտ է Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմ տեղափոխվելուն:

The Independent. Գարեթ Բեյլն առավել քան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ