Խամեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի»  կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրը հայտնում է, որ «Յուվենտուսը» գումար չի խնայի և ձեռք կբերի Ռոդրիգեսին: Թուրինյան ակումբում գտնում են, որ Կոլումբայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է շատ լավ համագործակցել թիմի մեկ այլ նորեկ Գոնսալու Հիգուաինի հետ:

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ «արքայական» ակումբը պատրաստ է բանակցություններ վարել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ