Խամես Ռոդրիգեսը որոշում է կայացրել իր ապագայի շուրջ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պատրաստվում է հեռանալ թիմից: Այս մասին գրում է Marca-ն:

24-ամյա կոլումբիացին չի ցանկանում հանդես գալ «Արքայական ակումբի» կազմում, որտեղ նա վերջին շրջանում գրեթե ժամանակ չստացավ: Նշվում է, որ Խամեսը շատ դժգոհ է եղել այն փաստից, որ ՉԼ-ի լիգայի եզրափակիչ խաղում այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել:

Իր հերթին, գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ որևէ մտադրություն չունի Խամեսի ծառայություններից հրաժարվելու:

Ավելացնենք, որ կոլումբիացուն կապում են «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» և ՊՍԺ-ի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ