Խամես Ռոդրիգեսը հրաժե՞շտ տվեց «Սանտիագո Բեռնաբեուին»

Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը»  սեփական հարկի տակ առավելության  հասավ «Սևիլիայի» նկատմամբ (4-1): Հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, իսկ փոխարինվելիս կոլումբիացին հրաժեշտ տվեց «Սանտիագո Բեռնաբեուին»:

«Մանչեսթեր Յունայթեդը» 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է: Marca-ն պնդում է, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հնարավորություն տվեց կոլումբիացուն խաղը սկսել մեկնարկից, որպեսզի նա կարողանա հրաժեշտ տալ երկրպագուներին:

Ռոդրիգեսը խաղադաշտը լքելիս պտտվեց մարզադաշտի 4 տիրբունայի ուղղությամբ և շնորհակալություն հայտնեց իրեն աջակցելու համար:

Իսկ խաղից հետո Զիդանը հրաժարվեց մեկնաբանել Ռոդրիգեսի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության լուրերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ