Խամես Ռոդրիգեսը հանդիպել է «Յուվենտուսի» ղեկավարության հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»:

Football Italia-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն այսօր ժամանել է իտալական ակումբի մարզաբազա ու հանդիպել ակումբի ղեկավարության հետ:

Նշվում է, որ «Յուվենտուսի» համար խնդրահարույց է ֆուտբոլիստի աշխատավարձը: Խամեսը «Ռեալում» տարեկան 6 միլիոն եվրո է վաստակում, իսկ մադրիդյան ակումբի հետ կնքած պայմանագիրը գործում է մինչև 2020 թվականի ամառ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ