Խամես Ռոդրիգես. «Վայլելեմ «Ռեալում» անցկացրած բոլոր րոպեները, բայց արդեն որոշել եմ, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Լա լիգայի «Սեվիլյայի» դեմ հաղթանակից հետո հայտարարել է, որ սա իր վերջին մրցաշրջանն է մադրիդյան գրանդի կազմում:

«Վայլելեմ «Ռեալում» անցկացրած բոլոր րոպեները, բայց արդեն որոշել եմ, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս»,- ասել է կոլումբացին:

Հիշեցնենք որ,  «Մանչեսթեր Յունայթեդը» 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է: Marca-ն պնդում է, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հնարավորություն տվեց կոլումբացուն խաղը սկսել մեկնարկից, որպեսզի նա կարողանա հրաժեշտ տալ երկրպագուներին:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ