Խամես. «ԱԱ-2014-ում պարտությունից հետո հինգ ժամ լաց եմ եղել»

Մադրիդի «Ռեալի» ու Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն անդրադարձել է 2014 թվականի Աշխարհի առաջնությանը:

«Բրազիլիայի հավաքականից կրած պարտությունից հետո(1:2) հինգ ժամ լաց եմ եղել: Դա իմ կարիերայի վատագույն պահն էր»,- ֆուտբոլիստի խոսքն է փոխանցում AS-ը:

Նշենք, որ այդ հանդիպմանը Խամեսը 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ, սակայն դա Կոլումբիայի հավաքականին չփրկեց պարտությունից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ