WTA. Սերենա Ուիլյամսը լքում է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը

Գերմանուհի Անժելիկ Կերբերը երկուշաբթի առաջին անգամ կարիերայի մեջ կդառնա աշխարհի առաջին ռակետ: 186 շաբաթ շարունակ ամենաբարձր հորիզոնականում հանգրվանած Սերենա Ուիլյամսը ԱՄՆ բաց առաջնությունից դուրս մնալու արդյունքում զիջում է դիրքերը:

Կիսաեզրափակչում Սերենա Ուիլյամսը պարտություն կրեց չեխ Կարոլինա Պլիշկովայից 6-2 7-6 (7-5) հաշվով ու լքեց պայքարը: Կերբերն, իր հերթին, հաղթել էր Կարոլին Վոզնյացկիին ու կպայքարի տիտղոսի համար:

Անժելիկ Կերբերը 28 տարեկան է, կարիերայի ընթացքում հաղթել է 9 մրցաշարերում, որոնցից ամենաարժեքավորն այս տարվա հաղթանակն էր Ավստրալիայի բաց առաջնությունում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ