Ըմբշամարտ

03.01.2017

Ամանորյա հարցախույզ. Վարշամ Բորանյան

Ինչպիսին է Ամանորը հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանի մոտ. 1. Առաջին հիշվող նվերը, որը ստացել եք Ամանորին: Առաջին հիշվող նվերը ստացել եմ փոքր տարիքում. հայրս համակարգիչ էր նվիրել: 2. Ի՞նչ եք սիրում պատրաստել Ամանորին: Ինքս ոչինչ չեմ պատրաստում, միայն տոնածառն եմ զարդարում: 3.Ինչպե՞ս եք սիրում անցկացնել Ամանորը: Ամանորը միշտ անց եմ կացնում ընտանիքիս հետ ու հենց այդպես էլ սիրում եմ: 4. Սիրելի ֆիլմը Ամանորի մասին: Սիրելի ֆիլմս միշտ եղել է «Տանը մենակ»: 5. Ի՞նչ անավարտ գործ եք թողել 2017թ.-ի համար: Այս տարի չհաջողվեց Աշխարհի չեմպիոն դառնալ, մյուս տարի հենց դա է լինելու նպատակս: 6. Ձեր ամանորյա բարեմաղթանքը: Առաջին հերթին խաղաղություն եմ մաղթում մեր երկրին, մեր սահմաններին և թող 2017 թվականը լինի երազանքների իրականացման տարի:
01.01.2017

2016-ի 16 ակնթարթերը

2016 թվականը սպորտային առումով հագեցած տարի էր: Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք հավերժ կհիշվեն ու կգրվեն պատմության էջերում: VMag ամսագրի տարեվերջյան համարում մենք առանձնացրել ենք այդ իրադարձություններից 16 ամենահիշարժանները:  1. Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական չեմպիոն Գյումրեցի ըմբիշը 20 տարվա ընդմիջումից հետո Օլիմպիական ոսկին բերեց Հայաստան, իսկ նրա պատվին Հայաստանի դրոշը ծածանվեց Ռիոյի երկնակամարում: Հունահռոմեական ոճում ըմբիշը հիանալի ելույթ ունեցավ 98 կգ քաշային կարգում: Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ Արմեն Նազարյանից հետո, որը նույն հունահռոմեական ոճի ըմբշամարտից ոսկե մեդալ էր նվաճել 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում: 2. Մայքլ Ֆելփսը՝ Օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն Սպորտի պատմությունը դեռ երկար է սպասելու երկրորդ Մայքլ Ֆելփսին: Ամերիկացի լողորդը գերազանցեց բոլոր հնարավոր ու անհավանական թվացող ռեկորդները, իսկ Ռիոյում կարողացավ իր օլիմպիական ոսկիների քանակը հասցնել 23-ի: Ընդհանուր առմամբ նա նվաճել է 28 օլիմպիական մեդալ: Համեմատության համար նշենք, որ պատմության մեջ երկրորդ ամենաշատ ոսկիներ նվաճած մարզիկը եղել է Լարիսա Լատինինան՝ ԽՍՀՄ-ից, ով 9 ոսկե մեդալի է արժանացել մարմնամարզությունում: 3. Հուսեյն Բոլտը կրկին ամենաարագն է Ճամայկացի արագավազորդ Հուսեյն Բոլտը կրկին ապացուցեց, որ ամենաարագն է աշխարհում: Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոնը ժամանել էր Ռիո իր՝ ամենաարագ լինելը վերահաստատելու: Եվ նրան հաջողվեց երեք ոսկի նվաճել Բրազիլիայում՝ հաղթող ճանաչվելով 100 մ, 200 մ ու 4x100 մ մրցատարածություններում: 4. Պորտուգալիայի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն Պատմության մեջ առաջին անգամ Պորտուգալիայի ազգային հավաքականը կարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կրիշտիանու Ռոնալդուն ու թիմակիցները անպարտելի մնացին մրցաշարի ողջ ընթացքում, իսկ եզրափակիչ խաղում Էդերի միակ գոլի շնորհիվ Ֆերնանդու Սանտուշի թիմը հաղթեց մրցաշարը հյուրընկալող Ֆրանսիայի ընտրանուն:
28.12.2016

Տեղի է ունեցել տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը (լուսանկարներ)

Մարզական տարին ավանդաբար ամփոփվեց Հայաստանի լավագույն 10 մարզիկների մեծարումով ու պարգևատրությամբ: Դեկտեմբերի 27-ին «Փարավոն» ռեստորանային համալիր էին ժամանել լավագույնը ճանաչված բոլոր մարզիկները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը, ինչպես նաև սպորտի ոլորտի ներկայացուցիչներ և լրագրողներ: ՀԱՕԿ նախագահի կողմից բոլոր մարզիկները նվեր ստացան նոր Հյունդայ ավտոմեքենաներ, իսկ ՀՀ նախագահը նրանց հանձնեց պետական դրամական պարգևները:  Թե Գագիկ Ծառուկյանը, թե Սերժ Սարգսյանը իրենց ելույթներում կարևորեցին այն փաստը, որ 20 տարվա ընդմիջումից հետո մեր երկրի ներկայացուցիչը Օլիմպիական ոսկին բերեց  Հայաստան և որ տարին ամփոփում ենք 170 տարբեր հարգի մեդալներով: Պարգևատրության արարողությունն ավարտվեց տոնական համերգային ծրագրով: Հիշեցնենք, որ 2016թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկներ էին ճանաչվել. 1. Արթուր Ալեքսանյան. օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 2. Միհրան Հարությունյան. օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 3. Սիմոն Մարտիրոսյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ) 4. Գոռ Մինասյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ) 5. Նազիկ Ավդալյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ) 6. Հարություն Մերդինյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն) 7. Անդրանիկ Կարապետյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ) 8. Հռիփսիմե Խուրշուդյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ) 9. Վարշամ Բորանյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 10. Արթուր Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)
24.12.2016

Միհրան Հարությունյանը` Comedy Club-ում (տեսանյութ)

Հայտնի Comedy Club երգիծական շոուին հյուրընկալվել է Միհրան Հարությունյանը: Դիտեք 13:33 րոպեից.
22.12.2016

Քանի՞ մեդալ են նվաճել հայ մարզիկները 2016թ.

ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարությունը ամփոփել է անցնող տարին: Այսպես, 2016 թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը: 2016 թ. մեծահասակների, երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաև հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:
20.12.2016

Հայտնի է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

Հայաստանի մարզական լրագրողների ասոցիացիան ամփոփել է «Հայաստանի լավագույն մարզիկի» քվեարկության արդյունքները, որին մասնակցել են ընդամենը 35 լրագրողներ: Հայաստանի լավագույն մարզիկ 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նրան հաջորդում է Միհրան Հարությունյանը, երրորդը Սիմոն Մարտիրոսյանն է: Տասնյակում տեղ են գտել նաև Գոռ Մինասյանը, Նազիկ Ավդալյանը, Հարություն Մերդինյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարշամ Բորանյանը եւ Արթուր Դավթյանը:
16.12.2016

Հայաստանի տարվա լավագույն մարզիկ մրցանակի հավակնորդների թվում կրկին ֆուտբոլիստ չկա

Մարզական լրագրողների ֆեդերացիան արդեն սկսել է քվեարկությունը Հայաստանի 2016թ. լավագույն մարզիկի համար: Այդ մրցանակի համար պայքարում են 19 մարզիկ: Հայաստանի տարվա լավագույն մարզիկ մրցանակի հավակնորդները ՝ Արթուր Ալեքսանյան- Օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ) Միհրան Հարությունյան - Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (հունահռոմեական ըմբշամարտ) Սիմոն Մարտիրոսյան - Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (ծանրամարտ) Գոռ Մինասյան- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (ծանրամարտ) Հարություն Մերդինյան - Ռիոյի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 5-րդ տեղը (սպորտային մարմամարզություն) Նազիկ Ավդալյան - Ռիոյի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 5-րդ տեղը (ծանրամարտ) Անդրանիկ Կարապետյան - Եվրոպայի 2016թ. չեմպիոն (ծանրամարտ) Հռիփսիմե Խուրշուդյան - Եվրոպայի 2016թ. չեմպիոն (ծանրամարտ) Վարշամ Բորանյան -Եվրոպայի 2016թ. չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ) Ռոման Ամոյան - Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ) Տիգրան Մարտիրոսյան - Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն (ծանրամարտ) Արթուր Դավթյան - Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն (սպորտային մարմամարզություն) Վահագն Դավթյան - Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն (սպորտային մարմամարզություն) Արթուր Ավետիսյան - Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն (սպորտային մարմամարզություն) Արման Երեմյան - Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն (թայեքվանդո) Կարապետ Չալյան - Եվրոպայի 2016թ. բրոնզե մեդալակիր (հունահռոմեական ըմբշամարտ) Տիգրան Կիրակոսյան - Եվրոպայի 2016թ. բրոնզե մեդալակիր (սամբո) Դավիդ Հովհանիսյան - Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն (ծանրամարտ) Սոնա Պողոսյան - Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն(ծանրամարտ)
14.12.2016

Արթուր Ալեքսանյան.«Հանդիպեցի ֆուտբոլիստների հետ, և նրանք հաղթեցին 3 տարի ընդմիջումից հետո»

«Հաղթել եմ բոլոր հնարավոր մեդալները և մրցաշարերը: Բայց կանգ առնելու մտադրություն չունեմ»,-ասաց հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը: ԵՊԼՀ «Կարմիր դահլիճ» տանող ճանապարհ ողողված էր «սպիտակ արջի ոտնաթաթերի» հետքերով, դահլիճը՝լեփ-լեցուն, իսկ ԲՈՒՀ-ի ուսանողուհիների մոտ իսկական իրարանցում էր: «Նման ջերմ ընդունելություն չէի սպասում: Շատ շնորհակալ եմ: Իմացեք, որ այս ծափահարությունները ու նման ընդունելությունը մարզիկին մեծ ուժ են տալիս»,-ասաց  25-ամյա ըմբիշը չդադարող ծափողջյունների ուղեկցությամբ: Արթուր Ալեքսանյանը հանդիպման ընթացքում սպառիչ պատասխաններ տվեց ուսանողների հարցերին` միաժամանակ չմոռանալով կատակել. «3-րդ հարցը արդեն փողով ա, տենց չի լինի»: Հայ ըմբիշը պատմեց նաև, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի խնդրանքով Աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրոյի (3-2) դեմ հանդիպումից առաջ հյուրընկալել է մեր ընտրանու ֆուտբոլիստներին: «Հանդիպեցի ֆուտբոլիստների հետ, ու նրանք հաղթեցին 3 տարի ընդմիջումից հետո (ծիծաղում է-խմբ): Արթուր Պետրոսյանն էլ ասաց, որ ոտքս խերով էր ու առաջարկեց խաղից առաջ միշտ տեսնվել ֆուտբոլիստների հետ»: Արթուր Ալեքսանյանը նաև ընդգծեց, որ գոտեմարտերում փորձում է հաղթել ոչ միայն մրցակցին, այլ նաև մրցավարին: «Հայ մարզիկները շատ են հանդիպել մրցավարական սխալ որոշումների: Սակայն մարզիչներս ինձ միշտ նույնն են ասել. «Իմացեք՝ոչ մի մրցավար ձեր կողմից չէ, մրցավարներն էլ են ձեզ խանգարելու: Պետք է հաղթել ոչ միայն մրցակցին, այլ նաև մրցավարներին»: Մենք պարզապես այնպես պետք է մարզվենք, որ հակառակորդներից ամենաքիչը մի գլուխ բարձր լինենք, որ մրցավարի ցանկության դեպքում էլ հնարավոր չլինի հաղթանակը տանել մեր ձեռքից »: «Հայի հաղթության ճանապարհով» խորագիրը կրող միջոցառման վերջում ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը Արթուրին իր լուսանկարով դիմանկար նվիրեց և խորհրդանշական սպիտակ արջ: Լուսանկարները՝ ԵՊԼՀ ՈՒԽ-ի պաշտոնական էջից Լիանա Մկրտչյան
11.12.2016

ԸԱԱ. Սարգիս Քոչարյանը չի հաղթահարում 1/8 եզրափակիչը (տեսանյութ)

Հունգարիայում ընթացող ոչ օլիմիպիական քաշերի Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշներից այսօր մրցագորգ դուրս եկան ազատ ոճային 70 կգ քաշային կարգը ներկայացնող Գրիգոր Գրիգորյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Սարգիս Քոչարյանը: Ցավոք, Գրիգորյանը պարտվեց բուլղարացի Միրոսլավ Ստեֆանովին մեկնարկային գոտեմարտում: Իսկ Սարգիս Քոչարյանը որակավորման փուլում հաղթել էր մոլդովացի ըմբիշին և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր: 1/8 եզրափակչում հայ մարզիկը գոտեմարտեց Ղազախստանը ներկայացնող Աշխատ Դիլմուխամեդովի հետ և տեխնիկական միավորներով պարտվեց (3-1):
11.12.2016

ԸԱԱ. Սարգիս Քոչարյանը 1/8 եզրափակչում է, Գրիգոր Գրիգորյանը պարտվում է որակավորման գոտեմարտում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ոչ Օլիմիպիական քաշերի Աշխարհի առաջնությունում 2-րդ մրցումային օրն է: Հայ ըմբիշներից այսօր մրցագորգ դուրս եկան ազատ ոճային 70 կգ քաշային կարգը ներկայացնող Գրիգոր Գրիգորյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Սարգիս Քոչարյանը: Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը որակավորման փուլում գոտեմարտեց Բուլղարիան ներկայացնող Միրոսլավ Ստեֆանովի հետ և պարտվեց 2-1 հաշվով: Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարության տակ հանդես եկող Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սարգիս Քոչարյանը 80կգ քաշայինների պայքարում որակավորման փուլում ուժերը փորձեց մոլդովացի Իգոր Բեսլեգայի հետ և կարողացավ 4-1 հաշվով վստահ հաղթանակ տոնել: Քոչարյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Ղազախստանը ներկայացնող Աշխատ Դիլմուխամեդովի հետ:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: