Whoscored. Թոփ 5 առաջնությունների 2015/16 մրցաշրջանի ամենաբարձր գնահատական ստացած ֆուտբոլիստները

Հեղինակավոր Whoscored կայքը հրապարակել է 2015/16 մրցաշրջանի ամենաբարձր գնահատական ստացած ֆուտբոլիստների ցուցակը:

Անգլիական Պրեմիեր լիգայում լավագույնը «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհահ Մահրեզն է ՝ 7.84:

Իսպանական Լա Լիգան ներկայացնում է «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսին ՝ 8,46:

Գերմանիայում լավագույնը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է ՝ 7,90:

Իտալական Ա Սերիայում ՝ Պոլ Պոգբան 7.81, իսկ ահա ֆրանսիական Լիգա 1-ում հերթական անգամ Զլատան Իբրահիմովիչը ՝ 8.29:

Ավելացնենք, որ Մխիթարյանը, Պոգբան և Իբրահիմովիչը հանդես են գալու մեկ ակումբի կազմում:

mika2

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ