WhoScored. «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմը առաջիկա մրցաշրջանի համար

Հեղինակավոր WhoScored.com կայքը թողարկել է Անգլիայի Պրեմիեր լիգային նվիրված իր ձեռնարկը, որի մեջ անդրադարձել է բոլոր 20 թիմերին:

«Մանչեսթեր Յունայթեդին» նվիրված բաժնում աղբյուրը անդրադարձել է ակումբի տրանսֆերներին, մասնավորապես՝ Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերմանը.

«Բացահայտ դարձնելով ակումբին միանալու իր ցանկությունը՝ Մխիթարյանի տեղափոխությունը «Օլդ Թրաֆորդ» իսկական հեղաշրջում դարձավ: Հայ ֆուտբոլիստը սենսացիոն ելույթ ունեցավ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում՝ վաստակելով ամենաբարձր գնահատականները իր 11 գոլերով և 15 գոլային փոխանցումներով»:

WhoScored-ը նաև կանխատեսել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում կգրավի երկրորդ տեղը: Աղբյուրը ներկայացրել է նաև թիմի հավանական կազմը առաջիկա մրցաշրջանի համար.

2016-08-04 14_13_38-PL1617Guide.pdf

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ