Whoscored-ի գնահատականը Հենրիխ Մխիթարյանի խաղին

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» 11-մետրանոցներով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»՝ դառնալով Գերմանիայի գավաթի հաղթող:

Հեղինակավոր Whoscored.com-ը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները: Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը կայքը գնահատել է 7 միավոր(10 հնարավորից): Դորտմունդյան ակումբում Մխիթարյանից բարձր գնահատականի են արժանացել Լուկաս Պիշչեկը(7,3), Բյուրկին(7,5), Բենդերը(7,5), Ռոյսը(7,5) և Սոկրատիսը(7,8):

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թոմաս Մյուլերը՝ 10 հնարավորից ստանալով 8,3 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ