Whoscored.com-ն ու Goal.com-ը բարձր են գնահատել Մխիթարյանի խաղը

Ինչպես արդեն հաղորդել ենք, Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ «Բորուսիա Դորտմունդ» – «Լիվերպուլ» առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Հերթական գոլային փոխանցումն է կատարել Հայաստանի ազգային հավաքականի ու դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի խաղը բարձր գնահատականի են արժանացրել հեղինակավոր Whoscored.com-ն ու Goal.com-ը:

Whoscored.com-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 7,8 միավոր(10 հնարավորից): Մխիթարյանից բարձր գնահատականի են արժանացել միայն Մատս Հյումելսն ու Միլները՝ համապատասխանաբար 8,2 և 8,6 միավոր:

Goal.com-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 3 միավոր(5 հնարավորից): Կայքը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Լիվերպուլի» հարձակվող Օրիգիին՝ նրա խաղը գնահատելով 4 միավոր, իսկ վատագույն ֆուտբոլիստ՝ «Բորուսիայի» հարձակվող Օբամեյանգին՝ վերջինիս խաղը գնահատելով 2 միավոր:

«Մխիթարյանը մշտապես գոլային դիրքերում հայտնվելու եղանակներ էր որոնում: Բացի այդ, նրա հերթական գոլային փոխանցումից հետո Հյումելսը գրավեց դարպասը»,- գրում է Goal.com-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ